կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի՝ քննարկելու տարածաշրջանային համագործակցության հարցեր։Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ակնկալվում է, որ Բայրամովը Թբիլիսիում բանակցություններ կունենա Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Վրաստանում կքննարկի նաև երկկողմ համագործակցության հարցեր։

Մարտին Վրաստանի վարչապետ Կոբախիձեն առաջին պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան։

  • Կիսվել: