Ադրբեջանական ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Քաշաթաղի (Լաչին) շրջան՝ հետևելու այնտեղ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, ադրբեջանցի նախարարն այցելել է ցամաքային զորքերի ուսումնավարժանքների շտաբ և ստուգել գործողությունների կազմակերպումը, լսել հրամանատարների զեկույցները: