Ադրբեջան է ժամանել Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարարը
Ադրբեջան է ժամանել Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հեփին,հայտնում է APA գործակալությունը։
Հաղորդվում է, որ հանդիպումներ են նախատեսված նախագահ Իլհամ Ալիեիի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի գետ։
Կքննարկվեն պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր, Ուկրաինայում տիրող իրավիճակը, Հայաստանի հետ չլուծված խնդիրներն ու խաղաղ գործընթացի ընթացքը։