երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
ԱԲ-ի զարգացումը սպառնում է մարդկությանը. ՄԱԿ-ում մտահոգված են

ԱԲ-ի զարգացումը սպառնում է մարդկությանը. ՄԱԿ-ում մտահոգված են

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի բացման ժամանակ մտահոգություն է հայտնել, որ արհեստական բանականությունը կարող է սպառնալիք ստեղծել մարդկության համար։

Նա, մասնավորապես, նշել է. «ԱԲ-ի զարգացումը կարող է վտանգ ներկայացնել մարդկության գոյության համար»։

Թյուրքի խոսքով՝ ժամանակակից աշխարհում ընդամենը մի քանի մարդկանց ձեռքում է «կենտրոնացված գրեթե անսահմանափակ իշխանություն ԱԲ-ի նկատմամբ»։

Նա կոչ է արել «լայնածավալ ջանքեր գործադրել՝ ԱԲ-ի անվտանգությունը երաշխավորելու համար, քանի դեռ չափազանց ուշ չէ»։ Նա կարծում է, որ ԱԲ տեխնոլոգիաներ ունեցող երկրները և մատակարարման շղթային մասնակցող երկրները պետք է համաձայնության գան ԱԲ-ի ոլորտում «կարմիր գծերի» շուրջ։

 

  • Կիսվել: