10 հազար եվրո՝ նորածին երեխա գնելու համար
Իտալիայի դատախազությունը ստուգում է սկսել այն բանից հետո, երբ Նեապոլում գտնվող մաֆիայի ղեկավարը իր մարդկանցից մեկին վճարել է 10 հազար եվրո՝ նորածին երեխա գնելու համար, տեղեկացնում է The Local-ը:
Ըստ նախաքննիչների՝ նեապոլիտանական մաֆիայի ղեկավարը գումար է առաջարկել Արևելյան Եվրոպայի կանանց՝ իր կողմնակիցներից մեկին տղա երեխայով ապահովելու համար:
Նշվում է, որ հանցագործը դա արել է իր կազմակերպության հեղինակությունը ցույց տալու համար։