շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ ծնող դարձածը կարող են իր ցանկությամբ դիմել ԴՆԹ թեստավորման

Վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ ծնող դարձածը կարող են իր ցանկությամբ դիմել ԴՆԹ թեստավորման

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով սահմանվում է, որ անկախ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու դեպքերից, վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ ծնող դարձած ցանկացած անձ կարող է իր ցանկությամբ դիմել ԴՆԹ թեստավորման` իր կենսաբանական ծնող լինելու փաստը հաստատելու նպատակով, ինչպես նաև սահմանել վերոհիշյալ իրավունքի վերաբերյալ իրազեկման թերթիկի մեջ պարունակվող տեղեկատվությունը:

Այս որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել որոշման կարգավորումները «Մարդու վերարտադրողական առողջության և  վերարտադրողական իրավունքի մասին» օրենքի դրույթներին,սահմանել դրույթ` ըստ շահառուի ցանկության ԴՆԹ թեստավորում անցնելու իր իրավունքի և հնարավորության  մասին, սահմանել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնությունից և սպասարկումից օգտված անձանց` վերոհիշյալ իրավունքի մասին տրվող տեղեկատվության (իրազեկման թերթիկ) մեջ պարունակվող դրոյթները:

  • Կիսվել: