երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Վարչապետի աշխատակազմի համար 52 մլն դրամով ձեռք կբերվի նոր տեսակոնֆերանս համակարգ

Վարչապետի աշխատակազմի համար 52 մլն դրամով ձեռք կբերվի նոր տեսակոնֆերանս համակարգ

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց շուրջ 52 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմի վարչական շենքի 3-րդ հարկի մեծ դահլիճում տեղադրված տեսակոնֆերանսի համակարգը փոխարինելու համար:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ համակարգը բարոյապես և տեխնիկապես մաշված է, ինչպես նաև տեղեկատվական տվյալների փոխանցումն  իրականացվում է անլար կապի /Wi Fi տեխնոլոգիա/ միջոցով, ինչն ամբողջապես չի ապահովում տեղեկատվության անվտանգությունը, անհասանելությունը և արտահոսքը:

Ուստի, Վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել նոր տեսակոնֆերանս համակարգ՝  առավել արդիական և անվտանգության տեսանկյունից առավել պաշտպանված:

  • Կիսվել: