հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Վահան Քերոբյանը հանդիպել է «BostonGene» ընկերության ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է «BostonGene» ընկերության ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 28-ին հանդիպել է «BostonGene» ընկերության ներկայացուցիչների հետ։

BostonGene-ը կենսաբժշկական ոլորտի ծրագրային ապահովման մշակման առաջատար ընկերություններից է։

Վահան Քերոբյանն իր խոսքում ներկայացրել է վերջին շրջանում Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցված բարձր ցուցանիշներն ու ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայերը։

Նախարարը նաև համառոտ անդրադարձել է նախարարության գործունեությանն ու համակարգման ոլորտներին, տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, առաջնահերթություններին ու պետական աջակցության գործիքակազմին։ Այս համատեքստում նախարարը հատկապես կարևորել է տնտեսության արդիականացման միջոցառումը։

Возможно, это изображение 2 человека, люди сидят и люди стоят

  • Կիսվել: