հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
ՏՏ ոլորտում 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել. Արշակյան

ՏՏ ոլորտում 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել. Արշակյան

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում 60 տոկոսից ավելի աճ է արձանագրվել: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին խոսելիս նա ասել է. 

«Այս տարի մենք արդյունքներ ունենք արձանագրած, որոնք, կարելի է ասել՝ ռեկորդային են: Հաշվարկի տարբեր մեթոդիկաներ կան: Դրանցից մեկով՝ մենք 60 տոկոսից ավելի աճ ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծվելուց ի վեր՝ որոշ դեպքերում տասնյակ անգամներով, որոշ դեպքերում մի քանի անգամ ավելացվել են ֆինանսավորման ուղղությունները՝ թե բարձր տեխնոլոգիաների, թե ռազմաարդյունաբերության ուղղություններով: Մասնավորապես, նոր տեսակի պաշտպանական համակարգեր են նախագծվել, որոնք արդեն իսկ մտել են սերիական արտադրության մեջ»։

  • Կիսվել: