երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Ծառուկյանի «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը 32 միկրոավտոբուս կներկրի՝ Կոտայքի մարզի համար. նա արտոնություն ստացավ

Ծառուկյանի «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը 32 միկրոավտոբուս կներկրի՝ Կոտայքի մարզի համար. նա արտոնություն ստացավ

Կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «Մուլտի տրանսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սպասարկման բարելավման նպատակով նախատեսվում է ներմուծել 32 հատ միկրոավտոբուս։

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 380․8 մլն դրամի ներդրում միկրոավտոբուսների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 409 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 760-ի՝ 159 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 64․7 մլն դրամ:

  • Կիսվել: