ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքն այսօրվանից ուժի մեջ մտավ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքն այսօրվանից ուժի մեջ մտավ

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-92-Ն օրենքը, որով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ 2021 թվականի մայիսի 31-ից ուժի մեջ է մտել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը, որով կարգավորվում են Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերի մանրամասները:

Օրենքի փոփոխության արդյունքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսուհետ կշարունակի գործել որպես Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։

  • Կիսվել: