երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
ՏԿԵՆ-ում ամեն մի ծրագիր ուսումնասիրելիս և որոշում կայացնելիս տեսնու՞մ եք դրա մուլտիպլիկատիվ, շղթայված արդյունքը. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին

ՏԿԵՆ-ում ամեն մի ծրագիր ուսումնասիրելիս և որոշում կայացնելիս տեսնու՞մ եք դրա մուլտիպլիկատիվ, շղթայված արդյունքը. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին

Այն ծրագրերը, որոնք ՏԿԵՆ-ով հաստատվում են, դրանք ովքեր են փորձաքննության ենթարկում, ովքե՞ր են դրա առաջնայնությունը տալիս, արդյոք դուք ամեն մի ծրագիր ուսումնասիրելիս և որոշում կայացնելիս տեսնու՞մ եք դրա մուլտիպլիկատիվ, շղթայված արդյունքը, որ պետք է  հասույթ տա, հետո՝ եկամուտ։

ԱԺ-ում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին հարցրեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Անդրադարձավ նաև դեպքերին, երբ տրվում են բնակարանի ձեռքբերման  վկայագրեր  այն մարդկանց, ովքեր 4-րդ աստիճանի վթարային շենքերում են բնակվում.

«ՀՀ կառավարությունը 1 մլրդ-ից ավել գույք ունի, մի մասը գործող, մի մասը չգործող, որոնք ենթակա են կամ վարձակալության  կամ վաճառքի: Արդյոք փորձաքննության ենթարկելիս ձեր եղած  շենք-շինությունը դիտել եք որպես այդպիսին, դրանք վերանորոգեիք, հանձնեիք, ոչ թե տայիք վկայագրեր, որ գնային այլ տեղերից վերցնեին,  պետական շենք-շինություններն էլ մնային այդպես անմխիթար վիճակում։

Արդյունավետության արդյունքով վերջին 30 տարում մի բան է գրանցվել՝   Էկոնոմիկայի ցանկացած նախարար ասում էր, որ  այսօր այսքան թարմ ծիրան, կեռաս արտահանեցինք,  որն ամենավատ գործունեության ոլորտն է պետության համար: Պետությունը պետք է ոչ թե թարմ արտահանի, այլ դա վերամշակի, որ հավելյալ  արժեքն ավելի մեծ լինի: Շատ դեպքերում միջազգային կազմակերպությունները գալիս են ՀՀ, տարբեր գերատեսչությունների ղեկավարներին տարբեր առաջարկներ են անում, որը  ծիրանի պես ուրախալի է, որ մենք արտահանեցինք, բայց  որ ավելի խորը փորձաքննության ես ենթարկում,  տեսնում եք որ դա վերջնական արդյունքում մեր պետության համար վնաս է»,- նկատեց Սուքիասյանը:  

Նախարարն արձագանքեց.

«Շինաշխատանքների նախագծման փորաձաքննություններն իրականացնում են փորձաքննական կազմակերպությունները, որոնց լիցենզավորումն  իրականացնում է Քաղաքաշինության կոմիտեն»: 

Սուքիասյանն էլ պատասխանեց, որ ինքը նկատի չունի սոցիալականը․

«Ես նկատի ունեմ, որոնք իրական հատվածին են վերաբերում և չեմ ասում դրա տեխնիկական գնահատականը, ասում եմ՝ դրա արդյունավետության գնահատականը, մենք ի՞նչ աստիճանի ռացիոնալ ենք շարժվում»:  

Խուդաթյանը պարզաբանեց.

«Մենք այդ առումով երկու տեսակի աշխատանքներ ենք իրականացնում, աշխատանքներ, որոնք կենսական նշանակություն ունեն բնակավայրերի համար, դրանք հիմնականում մեր սուբվենցիոն աշխատանքների համաֆինանսավորումով են ներկայացնում, օրինակ՝  ջրամատակարաման, ոռոգման ցանցի հետ կապված աշխատանքները, հիմքում դրվում է  այն հանգամանքը, որ սրանք իրապես առաջնային լուծում պահանջող աշխատանքներ են: 

Ճանապարհային ցանցի աշխատանքներն իրականացնում ենք Ձեր ասած տրամաբանությամբ՝  առաջնային հաշվի առնելով այդ ճանապարհի նշանակությունը, առանձնապես կարևորում ենք միջպետական և հանրապետական նշանակության  ճանապարհները, մեր 500 կմ նշաձողի մեջ աշխատանքներ են իրականացվում նաև մարզային  և տեղական ճանապարհներին»:  

  • Կիսվել: