հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Նռնաձորը Ագարակին, Մեղրիին կապող նոր ճանապարհ է լինելու․ մանրամասնում է նախարարը

Նռնաձորը Ագարակին, Մեղրիին կապող նոր ճանապարհ է լինելու․ մանրամասնում է նախարարը

Սյունիքի մարզում մեր գործերը բավականին լավ են ճանապարհաշինական աշխատանքների ուղղությամբ՝ ներառյալ Հյուսիս-հարավի՝ Քաջարանից Ագարակ հատվածի մասով: Այնտեղ իրանական ընկերությունն է շինաշխատանքներն իրականացնում: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 10-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Պիտի ասեմ, որ բավականին մեծ թափով համաժամանակյա աշխատանքներ են իրականացվում և՛ ճանապարհների, և՛ թունելների կառուցման մասով: Առաջին թունելի փորման աշխատանքներն արդեն ավարտված են: Շուտով կմեկնարկեն նաև երկրորդ թունելի փորման աշխատանքները: Այդ հատվածում նախատեսված է ուղեանցեր, կամուրջեր կառուցել:

Բացի դրանից՝ նաև տեղական ընկերությունների հետ համատեղ մի քանի խոշոր ծրագրեր ենք իրականացնում, մասնավորապես՝ Խնձորեսկ տանող ճանապարհը, առաջիկայում ասֆալտապատման պատրաստ կլինի Խոտ-Որոտան ճանապարհը:

Լայն թափով ընթանում են շինաշխատանքները նաև Ագարակից Նռնաձոր՝ նոր կառուցվող ճանապարհի մասով: Կուզեմ նորից անդրադառնալ այս ճանապարհին: Նախկինում մենք Նռնաձորը Մեղրիին և Ագարակին կապող ճանապարհ չենք ունեցել, և փաստացի որպես ճանապարհ ծառայել է մնացած գրունտային ճանապարհը երկաթգծերի հանելուց հետո, որը երթևեկության համար ոչ պիտանի է:

Պիտի ասեմ, որ այս ծրագրի միայն առաջին փուլի իրականացման համար Կառավարությունը 2,5 մլրդ դրամի ֆինանսավորում է իրականացնում»,- ասաց նա:

  • Կիսվել: