հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ

Հայաստանի ութ մարզերի 15 համայնքում իրականացվող 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար նախատեսվում է հատկացնել 2 միլիարդ 71 միլիոն դրամ։  

Համապատասխան նախագիծը Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ծրագրերն ընդգրկում են ճանապարհների, ջրամատակարարման ու ոռոգման համակարգերի, մանկապարտեզների և համայնքային այլ ենթակառուցվածքների բարելավումը։

Ֆինանսավորումը նախատեսված է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից յուրաքանչյուրում երկուական, Արարատի ու Լոռու մարզերում՝ վեցական, Կոտայքի մարզում՝ չորս ծրագրի համար։

Խուդաթյանը ներկայացրել է նաև այս տարվա պետական համաֆինանսավորման ընդհանուր ծավալը։

«Այս որոշման հաստատմամբ արդեն 2026 թվականի պետական բյուջեից կունենանք 15 միլիարդ 236 միլիոն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,– նշել է նախարարը։

 

 

  • Կիսվել: