Շուտով կավարտվեն սիմուլյացիոն կենտրոնի հագեցման աշխատանքները. Ավանեսյանը հետևել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ընթացող շինաշխատանքներին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հետևել է ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ընթացող շինաշխատանքներին: Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից:
«Շուտով կավարտվեն սիմուլյացիոն կենտրոնի հագեցման աշխատանքները: Մեր մասնագետները սովորելու և հմտանալու են նորագույն սարքավորումների վրա»,- նշված է գրառման մեջ: