ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Շատ ուղևորություն կատարող մարդկանց չենք հորդորում օգտվել այդ 150 դրամից. Սուրեն Գրիգորյան

Շատ ուղևորություն կատարող մարդկանց չենք հորդորում օգտվել այդ 150 դրամից. Սուրեն Գրիգորյան

Շատ ուղևորություն կատարող մարդկանց չենք հորդորում օգտվել այդ 150 դրամից. մենք հորդորում ենք ձեռք բերել ամսական, եռամսյակային կամ տարեկան փաթեթներ և մեկ ուղևորության արժեքը կլինի 150 դրամից էլ ցածր, կամ դրան հավասար։ Այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Յուրաքանչյուր քաղաքացի իր ուղևորափոխադրումների քանակից ելնելով փաթեթային տրամաբանության մեջ պետք է իրականացնի հաշվարկ և ստանա իր մեկ ուղևորության արժեքը: Այս որոշմամբ, եթե անձը կատարում է մեկ ուղևորություն, սահմանվում է 150 դրամ»,–ասաց Գրիգորյանը:

  • Կիսվել: