չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Շարունակվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Շարունակվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Շարունակվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ66+000-կմ80+000 հատվածի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 14կմ է, որի մի մասը հիմնանորոգվել է նախորդ տարի։ Այս տարի աշխատանքներ են կատարվում 6.7կմ երկարությամբ հատվածի վրա։ Նորոգվող ճանապարհահատվածն անցնում է Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանով։

Շինաշխատանքները կատարում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։

 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: