կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Սահմանամերձ 82 բնակավայրերի բնակիչների գազի, հոսանքի, ջրի վարձերի փոխհատուցման համար հատկացվեց 989 մլն դրամ

Սահմանամերձ 82 բնակավայրերի բնակիչների գազի, հոսանքի, ջրի վարձերի փոխհատուցման համար հատկացվեց 989 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում 989 մլն դրամ հատկացրեց սահմանամերձ 82 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով:

Նշենք, որ այս գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի 13 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին:

  • Կիսվել: