Ռուս տնտեսվարողների շահերը խախտելու դեպքում Հայաստանին պատասխան է սպասվում. Գալուզին
Հայաստանում ռուսական տնտեսվարողների օրինական շահերի խախտումը չի մնա առանց ռուսական կողմից պատշաճ արձագանքի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ուշադիր հետևում ենք Հայաստանում ռուսական տնտեսվարողների օրինական շահերի պահպանմանը։ Դրանց խախտումը նոր միայն վնաս կհասցնի հանրապետության ներդրումային կլիմային, այլև չի մնա առանց ռուսական կողմից պատշաճ արձագանքի»,- ասված է ԶԼՄ-ների հարցին Գալուզինի տված պատասխանում։
Նրա խոսքով՝ հանրապետությունում նկատվում են քաղաքական դրդապատճառներով սեփականության վերաբաշխման նշաններ։
«Վառ օրինակ է գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շարունակվող ազգայնացումը, որը նման է քաղաքականապես դրդված հաշվեհարդարի»,- նշել է դիվանագետը։



