երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության խորացման հնարավորությունները

Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության խորացման հնարավորությունները

Դեկտեմբերի 18-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի քարտուղարի տեղակալ, ԱՄՆ Առևտրի քարտուղարության Միացյալ Նահանգների և արտաքին առևտրային ծառայության՝ միջազգային առևտրի ադմինիստրացիայի (ITA) հարցերով գլխավոր տնօրեն Դեյվիդ Ֆոգելի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
 
Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ից հետո ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության հետագա խորացման հնարավորություններին, մասնավորապես՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրերին։
 
Դեյվիդ Ֆոգելը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու փոխըմբռնման հուշագրերի իրականացմանը, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ առևտրային համագործակցության հետագա խորացմանն ու զարգացմանը։

  • Կիսվել: