շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Քննարկվել են Գյումրու «Չոր Նավահանգիստ» նախագծի իրագործման տեխնիկական փուլի վերաբերյալ մի շարք հարցեր

Քննարկվել են Գյումրու «Չոր Նավահանգիստ» նախագծի իրագործման տեխնիկական փուլի վերաբերյալ մի շարք հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։
 
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով ԱԶԲ-ի հետ համագործակցությունը։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գյումրու «Չոր Նավահանգիստ» նախագծի իրագործման տեխնիկական փուլի վերաբերյալ մի շարք հարցեր։
 
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքային քննարկումները։

  • Կիսվել: