երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը

Քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Ռույ Միգուենս դե Օլիվեյրայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը։ Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը և նշել, որ ադամանդի հումքի մշակման գործընթացը Հայաստանում զարգացած է և տարեկան կարող է մինչև 1,5 մլն կարատ չմշակված ադամանդ Անգոլայից ներմուծվել և մշակվել ՀՀ-ում։ 
 
Նախարարները պայմանավորվել են շարունակել քննարկումները աշխատանքային կարգով։

  • Կիսվել: