շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Քասախցիներից 1 շաբաթ ժամանակ ենք խնդրել, որ հասկանանք՝ տրանսպորտի խնդիրը ոնց ենք լուծում. մարզպետ

Քասախցիներից 1 շաբաթ ժամանակ ենք խնդրել, որ հասկանանք՝ տրանսպորտի խնդիրը ոնց ենք լուծում. մարզպետ

Քննարկումները դեռ շարունակվելու են, մեկ շաբաթ ժամանակ եմ ես խնդրել ժողովրդից, որպեսզի հասկանանք՝ լուծումը ոնց ենք գտնում: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը՝ անդրադառնալով Քասախի բնակիչների տրանսպորտի խնդրին:

«Մի քանի տարբերակ քննարկել ենք, տարբերակները հիմա չհնչեցնեմ, որովհետև վերջնական տարբերակ չունենք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ապրիլի 5-ից քասախցիներն ու պռոշյանցիները ակցիաներ են անում, սակայն իրեն չեն նկատել, որ ակտիվ լինի, խնդրին լուծում տալու հարցով, նա ասաց. «Ես ապրիլի 5-ից բոլորի հետ կապի մեջ եմ: Ինչ պարտադիր է, որ նկատելի լինեմ: Մենք միջնորդել ենք, ժողովուրդը Տարածքային կառավարման նախարարություն է իջել, իրենց լսել են, խնդիր չի առաջացել: Հուսով եմ, որ հարցը արագ կլուծվի»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:

 

  • Կիսվել: