ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և առողջապահության փոխնախարարը շրջայց են կատարել Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինհրապարակներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և առողջապահության փոխնախարարը շրջայց են կատարել Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինհրապարակներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի հետ շրջայց է կատարել Արարատի մարզի առողջապահական հաստատությունների շինարարական հրապարակներ։ Նրանց ուղեկցել են նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի և կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պատասխանատուները։ Հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Պաշտոնյաները հետևել են Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքին։

Շինարարական աշխատանքները շարունակվում են, կատարվում են նաև ներքին հարդարման, արտաքին բարեկարգման աշխատանքներ։ Կոմիտեի նախագահը շինարարական աշխատանքների վերաբերյալ որոշ դիտարկումներ է կատարել՝ հանձնարարելով շտկել։

Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացվում է նաև Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցման ծրագիրը, որն ավարտական փուլում է։ Եղիազար Վարդանյանը հանձնարարել է շտկել հարդարման աշխատաքներում նկատված որոշ թերություններ։ Ընթանում են ներքին հարդարման, սանիտարատեխնիկական սարքավորումների տեղադրման, ինչպես նաև լրացուցիչ ասֆալտապատման աշխատանքներ։

  • Կիսվել: