շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՊԵԿ նախագահն աշխատանքային շրջայցով եղել է մաքսային և հարկային ստորաբաժանումներում

ՊԵԿ նախագահն աշխատանքային շրջայցով եղել է մաքսային և հարկային ստորաբաժանումներում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն աշխատանքային այցով եղել է Գոգավան մաքսային անցման կետում, շրջել տարածքում՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացների կազմակերպմանը տեղում հետևելու նպատակով։

Կոմիտեի ղեկավարին ներկայացվել են անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը, ինչպես նաև գործարկված էլեկտրոնային համակարգերը:

ՊԵԿ նախագահն այնուհետև շրջայց է կատարել Սևան և Հրազդան քաղաքների հարկ վճարողների սպասարկման սրահներում, ծանոթացել՝ ստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացման գործընթացին, ինչպես նաև քննարկվել են քաղաքացիներին ու տնտեսվարողներին հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների պայմաններում աջակցելու գործիքակազմի ընդլայնման և բարելավման ուղիները:

Մաքսային և հարկային ստորաբաժանումներում աշխատանքային այցերի ընթացքում դիտարկվել են քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմանները՝ ընդգծելով գործընթացների բոլոր փուլերի պատշաճ կազմակերպումը:

  • Կիսվել: