շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Փաշինյանը 10% ձայն հազիվ ունենա, ինձ թվում է, նա ատում է մեր ազգին. Ակցիա՝ կառավարության դիմաց (ուղիղ)

Փաշինյանը 10% ձայն հազիվ ունենա, ինձ թվում է, նա ատում է մեր ազգին. Ակցիա՝ կառավարության դիմաց (ուղիղ)

Մի խումբ տնտեսվարողների, այսօր՝ մարտի 10-ին, կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց. Նրանց բողոքում են շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Պարոն Պապոյանը մեզ խոստում տվեց, որ շուտ-շուտ հանդիպումներ կկազմակերպի, առաջարկներ կանեն, բայց դեռ դրական ոչ մի քայլ չենք տեսել, դրա համար նորից հավաքվել ենք ակցիայի։ Ասել էր՝ կքննարկենք, կլսենք ձեր առաջարկները, առաջ կքաշենք»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ոսկու շուկայի տնտեսվարողներին հանդիպել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ նրանց հարցը, կարծես լուծում է ստացել, կինն ասաց. «Ինչքան տեղյակ եմ, այնպես չի, որ իրենց հարցը լուծում է ստացել, դեռ քննարկման  շեմին է, բայց դա խաբեություն է: Նաիրի Սարգսյանի (վարչապետի նախկին օգնական-խմբ) առաջարկով է եղել հանդիպումը, երևի մեր բնագավառում էլ մի հատ Նաիրի Սարգսյան պետք է լիներ, որ մեր հարցն էլ առաջ տանեին, չգիտեմ, ծանոթով, բարեկամով է երևի։ Իմ սուբյեկտիվ կարծիքով Նաիրի Սարգսյանը ոսկու բիզնեսի մեջ կա»:

Տնտեսվարող կնոջ խոսքով, բացի շրջանառության հարկի դրույքաչափից, իրենց համար խնդիր է նաեւ գույքագրումը. «Դա տեռոր է լինելու, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու»:

  • Կիսվել: