ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

Փաշինյանն արհեստական բանականության գործարանի կառուցումը Հայաստանի համար ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է համարում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում արհեստական բանականության գործարանի կառուցման ծրագրին՝ շեշտելով, որ դա ամենամեծ և ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է Հայաստանում։ 

Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

 

«FirebirdCloudAI-ն ամենամեծ և ամենակարևոր տեխնոլոգիական ներդրումն է՝ Հայաստանի «աստղային դարպասը»։ Գաղափարը ծնվեց, երբ Ջենսեն Հուանգը (խմբ. NVIDIA ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն) 2023 թվականին այցելել էր Երևան։ Այսօր դա իրականություն է դառնում.  Հազարավոր 𝗕𝗹𝗮𝗰𝗸𝘄𝗲𝗹𝗹 գրաֆիկական պրոցեսորներով հագեցած արհեստական բանականության գործարանը կխթանի նորարարությունները Հայաստանի ամբողջ տարածքում»,- գրել է Փաշինյանը։ 

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 12-ին հայտնեց, որ Հայաստանում նախատեսվում է 500 միլիոն դոլարի ներդրմամբ արհեստական բանականության խոշոր գործարանի կառուցում։  Նախարարը տեղեկացրել էր, որ դա 𝗙𝗶𝗿𝗲𝗯𝗶𝗿𝗱 ընկերության, ՀՀ կառավարության ու 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔 ընկերության համատեղ նախագիծն է։  

 

  • Կիսվել: