կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
«Ոսկու Աշխարհ»-ը կառավարությունից դժգոհում է, միայն եթե վտանգ է սպառնում իր գրպանին

«Ոսկու Աշխարհ»-ը կառավարությունից դժգոհում է, միայն եթե վտանգ է սպառնում իր գրպանին

«Չեմ վստահում» ակցիայի մասնակիցներն ահազանգում են՝ իրենց ակցիայի անցկացմանը խոչընդոտում է «Ոսկու Աշխարհի» անձնակազմը, այնինչ հենց նրանք էին ոչ վաղ անցյալում դեմ հանդես գալիս Փաշինյանի ղեկավարած կառավարության հարկային քաղաքականությանը։

«Ոսկու Աշխարհի անձնակազմը խոչընդոտում է «Չեմ վստահում»  ակցիային։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հենց ոսկու առևտրով զբաղվողները ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց իրենց հարկման չափի փոփոխության պատճառով:

Ստացվում է` այս մարդիկ Կառավարությունից դժգոհում են, միայն եթե վտանգ է սպառնում իրենց գրպանին»,- հայտարարել են «Չեմ վստահում»-ի նախաձեռնողները։

  • Կիսվել: