շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ինչ փուլում են Սուրմալուի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքները

Ինչ փուլում են Սուրմալուի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքները

Սուրմալուի մետրոյի կայարանի հետ կաված տեխառաջադրանքը մշակված է, մասնագիտական խմբի կողմից քննարկված, հաստաստված է: Այդ մասին Երևանի ավագանու՝ մարտի 18-ի նիստին ասաց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանի Արման Բաբաջանյանի հարցին, թե Փեթակ-Սուրմալուի հատվածում մետրոյի կայարանի կառուցման հետ կապված կա՞ առաջընթաց:  

«Սուրմալուի մետրոյի կայարանի հետ կապված տեխառաջադրանքը մշակված է, մասնագիտական խմբի կողմից քննարկված, հաստատված է: Առաջիկայում մրցույթ կունենանք՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը հայտարարելու»,- ասաց նա՝ նշելով, որ ակնկալվում է՝ այս տարվա ընթացքում կավարտվեն ուսումնասիրությունը և հայեցակարգ-նախագծի կազմման աշխատանքները:

«Զուգահեռաբար ներդրումային ծրագիր է պատրաստված, որը ներկայացվում է Կառավարության քննարկմանը՝ արդեն ֆինանսավորման ծրագիր և շինարարություն իրականացնելու ֆինանսավորումը հաստատելու ուղղությամբ»,- ասաց նա:

  • Կիսվել: