Ներկայացվել է iOS-ի համար նախատեսված հայերեն «սփելչեքեր»
Ամերիկյան iOS օպերացիոն համակարգի հիմքով գործող սարքերի համար այսուհետ հասանելի է հայերեն «սփելչեքերը» (ուղղագրությունը ստուգող ծրագիր):
Ինչպես նշում է Asbarez-ը, ծրագրի հայերեն տարբերակն App Store-ում անվճար է:
Հայտնի է, որ մի քանի ամսից կներկայացվի նաև ծրագրի՝ Android օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Nayiriboard ստեղնաշար-«սփելչեքերի» նպատակը թվային աշխարհում հայերենի ներկայությունն ամրապնդելն է:
Թվային գործիքի հեղինակը Nayiri.com-ն է: Ծրագիրը կիրառելի է և՛ արևելահայերենի, և՛ արևմտահայերենի համար: Այն ունի 150 000 բառից բաղկացած բառարան և ճանաչում է ավելի քան հինգ մլն բառաձև:


