շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանին

Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 10-ից մասնակցում է Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին (CSW69)․ ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիայի համակարգող Նարե Հայրապետյանը։

Նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանը նվիրված է Պեկինի հռչակագրի և Գործողությունների հարթակի դիտարկմանը և գնահատմանը, որին մասնակցում են ՄԱԿ անդամ պետությունների, ՄԱԿ կառույցների,  Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կողմից հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ աշխարհի բոլոր տարածաշրջաններից:

Նախատեսված է նախարար Մկրտչյանի ելույթը միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։

Նստաշրջանի ընթացքում կկայանա նաև «Ժողովրդագրական փոփոխություն և գենդերային հավասարություն» խորագրով հարակից միջոցառում՝ տարբեր երկրների և կառույցների կողմից բարձրաստիճան մասնակցությամբ։

Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա համագործակցությունը զարգացնելու, նոր կապեր ստեղծելու, ինչպես նաև  համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։

  • Կիսվել: