երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մի նախկին «ռեֆորմիստ» քաղաքապետ շեշտում է, թե իբր ժողովրդի ճնշման ներքո քաղաքային իշխանությունը հետքայլ է արել. Ազարյան

Մի նախկին «ռեֆորմիստ» քաղաքապետ շեշտում է, թե իբր ժողովրդի ճնշման ներքո քաղաքային իշխանությունը հետքայլ է արել. Ազարյան

Երբ խոսում ենք այն մասին, որ ցանկացած բարեփոխում իր ճանապարհին անպայմանորեն հանդիպելու է որոշ խնդիրների, հիմնականում նկատի ունենք տեխնիկական բարդությունները, ընթացակարգային դժվարությունները և հին համակարգից նորին անցնելու հարմարվողականությունը։ Այս մասին իր ՝ջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն, հաճախ բարեփոխումների ճանապարհին կարող են կանգնել նաև «մեծահասակներ», որոնք իրենց պահվածքով հիշեցնում են առաջին դասարան հաճախող ու ադապտացման փուլում գտնվող չարաճճի երեխաների։ Նրանք այդ փուլը հաղթահարելու և ճգնաժամից դուրս գալու խնդիր ունեն, ուստի սովորաբար արհեստականորեն խանգարում են գործընթացին՝ կա՛մ դասապրոցեսը խաթարելով, կա՛մ պարզապես չլսելով, աղմկելով, կամ էլ լսածը խեղաթյուրելով և կիսատ-պռատ ներկայացնելով՝ դասարանից դուրս գալուց հետո։

Մի նախկին «ռեֆորմիստ» քաղաքապետ անդադար շեշտում է, թե իբր ժողովրդի ճնշման ներքո քաղաքային իշխանությունը հետքայլ է արել։

Այս տարօրինակ կեցվածքով կենսախինդ պարոնին, ով ժամ առ ժամ կարող է ենթարկվել տրանսֆորմացիայի, չկա՞ մեկը, որ հուշի, որ ժողովուրդը ոչ թե ճնշել է, այլ պարզապես դժգոհել ու քննադատել։ Իսկ քաղաքային իշխանությունը ականջալուր է եղել, հաշվի առել բոլոր առաջարկները, դիտարկումները և կատարել է ևս մեկ դրական փոփոխություն»։

 

Հիշեցնենք, որ նախօրեին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փետրվարի 1-ից ուղեվարձի նոր սակագներում կավելացվի նոր սակագին՝ մեկ ուղեւորությունը 150 դրամ:

  • Կիսվել: