ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Մհեր Գրիգորյանը գնահատել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությունը

Մհեր Գրիգորյանը գնահատել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությունը

Երևանը կկարողանա քննարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու և հնարավոր է՝ մեկ այլ ինտեգրացիոն միավորմանը միանալու հարցը միայն ռիսկերի և հետևանքների մանրակրկիտ գնահատումից հետո. այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Առանց ստեղծված իրավիճակը վերլուծելու անհնար է որևէ քայլ ձեռնարկել։ Իրական գնահատականներ հնարավոր կլինեն միայն այն ժամանակ, երբ գործընթացն իրականում սկսվի», - նշել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ սա միանվագ որոշում չէ, այլ երկարաժամկետ գործընթաց՝ հաշվի առնելով բազմաթիվ պարամետրեր։ Միայն համապարփակ վերլուծությունից հետո հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ հետևանքներ կլինեն՝ դրակա՞ն, բացասակա՞ն, թե՞ չեզոք։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ին միանալը կարո՞ղ է փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական կորուստները, նա ընդգծել է, որ դեռ վաղ է նման գնահատականներ տալ: Ցանկացած ինտեգրացիոն որոշում պահանջում է նախապատրաստություն, հստակ պարամետրեր և կոնկրետ ցուցանիշներ: 

Գրիգորյանը հավելել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ով ինչ կշահի կամ կկորցնի։

  • Կիսվել: