երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Մեզ համար կարևոր առաջնահերթություններից է ամերիկյան կապիտալի, բրենդների ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում. Պապոյան

Մեզ համար կարևոր առաջնահերթություններից է ամերիկյան կապիտալի, բրենդների ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 5-ին հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Նախարարը մասնակիցներին ներկայացրել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, Կառավարության առաջնահերթությունները, մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման հիմնական միտումները։
 
 
«Մեզ համար կարևոր առաջնահերթություններից է ամերիկյան կապիտալի, բրենդների ներկայացվածության ընդլայնումը Հայաստանում, ամերիկյան ներդրումների մեծացումը և Հայաստանից դեպի Միացյալ Նահանգներ արտահանման ծավալների ավելացումը։ Սա է մեր օրակարգի առանցքային ուղղություններից մեկը», - նշել է Գևորգ Պապոյանը։
 
Նախարարն անդրադարձել է նաև տնտեսության դիվերսիֆիկացմանը, գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, արդյունաբերական գոտիների ստեղծմանը, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և մի շարք այլ հարցերի։ Անդրադարձել է TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին։
 
Հանդիպման ընթացքում նախարարը նաև պատասխանել է մասնակիցների հարցերին։

  • Կիսվել: