Մեր նպատակը 6-7% տնտեսական աճն է, որովհետև կարող է պարզվի՝ 10-12% տնտեսական աճը գնաճային ռիսկեր ունի. Փաշինյան
Մենք դուրս ենք եկել բնականոն տնտեսական զարգացման ուղեծիր, մեր տնտեսությունը զարգանալու է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ-ում 2026-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմիջիայլոց նախորդող շրջանում մենք այս հարցն էլ մեզ սկսեցինք տալ, արդյոք լա՞վ է, որ ինչպես տնտեսագետներն ասում են, մեր պոտենցիալից ավելի մեծ տեմպերով ենք աճում, այստեղ էլ են պրոբլեմներ առաջանում, որովհետև գնաճային երևույթներ են գալիս։
Դրա համար սա հլը հարց է, որ մենք պետք է քննարկենք, 6-7% տնտեսական աճը պետք է որդեգրենք որպես նպատակ, որովհետև կարող է պարզվի, որ 10-12% տնտեսական աճը գնաճային և այլ խնդիրներ և ռիսկեր է առաջացնում»,– ասաց Փաշինյանը։


