շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջողված էր. Գևորգ Պապոյանի տոնական ուղերձը

Մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջողված էր. Գևորգ Պապոյանի տոնական ուղերձը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Տարեմուտի նախաշեմին, ամփոփելով կատարված աշխատանքը, ցանկանում եմ գոհունակությամբ արձանագրել, որ մեր երկրի տնտեսության համար 2024 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված բարձր ցուցանիշներն ամրապնդեցին այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել տնտեսական հետագա շարունակական զարգացման համար:

Տնտեսական կայուն առաջընթացն ապահովելու նպատակով 2025 թվականին պետությունը կշարունակի օժանդակության ողջ գործիքակազմով աջակցել տնտեսավարողներին` իրենց գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու և արտադրական գործընթացներն ընդլայնելու ու խորացնելու համար:

Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք բացահայտել մեր իրական ներուժն ու հասնել նոր բարձունքների։

Թող 2025 թվականը Հայաստանի համար լինի խաղաղության, նոր մտահղացումների, տնտեսական աճի, կայունության, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

  • Կիսվել: