ԱՄՆ նախագահի ստորագրությունն անարժեք է. Իրանի գերագույն առաջնորդն ուղերձով դիմել է իր ժողովրդին
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ուղերձով դիմել է իր ազգին։
Նա նշել է, որ ստորագրված համաձայնագրի կրկնակի խախտումը Միացյալ Նահանգների կողմից կրկին ապացուցեց աշխարհին, թե որքան անարժեք է ԱՄՆ նախագահի ստորագրությունը:
՛՛Սա ևս մեկ անգամ հաստատեց, որ ամբարտավանությունը, գերիշխանության ձգտումը և դաժանությունն ամերիկյան քաղաքականության անբաժանելի մասն են՛՛,-ասել է նա:
Խամենեին նաև հավելել է, որ այսօր գլխավոր խնդիրն է պահպանել ժողովրդի և պետության միջև միասնությունը, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, վեճերը և կոնֆլիկտները, ինչպես նաև հրաժարվել սոցիալական տարբերությունների արհեստական ընդգծումից։



