ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մենք չունենք խտրականություն, բայց ունենք խիստ անհավասարություն կանանց և տղամարդկանց միջև. Պապոյան

Մենք չունենք խտրականություն, բայց ունենք խիստ անհավասարություն կանանց և տղամարդկանց միջև. Պապոյան

Եթե բուհերի 90%-ում սովորում են աղջիկները, եթե երգչախմբի 100%-ը աղջիկներն են, բա հետո ո՞վ է գնալու դպրոցում դասավանդի: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մենք կրթությունը նույնքան ընկալելի չի տղաների շրջանում, ինչքան աղջիկների շրջանում, բա ո՞վ, դասավանդի: Ուրիշ տարբերակ մենք չունենք«»,-ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասաց. «Պետք է  լրացուցիչ մտածենք խթանների մասին, որպեսզի նաև տղամարդ ուսուցիչներին ուղղորդենք դեպի դպրոց: Օրինակ, կանանց գործարար ակտիվության մասով մենք այս տարի նոր աշխատանքային ծրագիր ենք ընդունել: Եղել է մտավախություն, որ ձևական փոփոխություն կարվի, բայց նույնիսկ, եթե անգամ այդպես լինի, իմ կարծիքով, այդտեղ վատ բան չկա, անգամ այդ ձևական փոփոխությունները ժամանակի ընթացքում կբերեն կնոջ մեծ ներգրավվածության մեծացման, որովհետև ինքը ստիպված է լինելու ինչ-որ պայմանագիր ստորագրել, պետության կամ այլ կազմակերպությունների հետ ինչ-որ գործունեության մեջ մտնել:

Այսինքն եթե նույնիսկ գործառնական հիմնական գործառույթը տղամարդը իրականացնի, ենթադրենք ընտանեկան բիզնես է, կինը ստիպված է լինելու որոշ դեպքերում ներգրավվել այդ պրոցեսի մեջ և դա կամաց-կամաց կբերի նրան, որ կանայք ավելի շատ կներգրավվեն գործարար ակտիվության մեջ:

Իմ տպավորությամբ մենք չունենք խտրականություն, և պետության, և մասնավոր հատվածի կողմից, բայց ունենք անհավասարություն խիստ»:

  • Կիսվել: