կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 27-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից չի զեկուցվում 25-ը: Եվս 1 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը հաստատելու մասին,

-              «Կրիպտոակտիվների մասին» օրենքին և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին,

-              Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին,

-              «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին և այլ հարցեր:

 

  • Կիսվել: