Մայրաքաղաքի կանաչ տարածքները 2024-ին ընդլայնվել են 13 հեկտարով
Շրջակա միջավայրի և կլիմայի ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքում 2024 թվականին Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են 13 հեկտարով։
Այս մասին Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի երկրորդ նիստին տեղեկացրեց Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։
Նա հավելեց՝ վերականգնվել են հանրային այգիները։ «Ընդհանուր առմամբ՝ 32 կիլոմետր ոռոգման ցանց է կառուցվել, տեղադրվել է օդի որակի 151 չափիչ սարք։ Դրանով իսկ ապահովում ենք առցանց միջավայրում օդի որակի մոնիտորինգի տեղեկատվությունը, որը հասանելի է հանրությանը։ Բարելավվել են ջրահեռացման համակարգները և ոռոգման ենթակառուցվածքները, գործարկվել է ջրի մաքրման նոր կայան, կազմակերպվել են գետերի մաքրման աշխատանքներ»,-հայտնեց Բաբայանը։