Մ-20 ԱԱ. Գագիկ Ղազարյանն ու Ռազմիկ Եփրեմյանը դուրս մնացին պայքարից
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը։ Առաջին օրը Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ 61 կգ քաշային Գագիկ Ղազարյան եւ 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյան։
Գագիկ Ղազարյանը որակավորման փուլում 12:2 հաշվով հաղթեց ավստրիացի Կրիստիան Ցիկելին, սակայն 1/8 եզրափակիչում 5:10 հաշվով պարտվեց թուրք Նուրետին Էմին Կապալին, որը քառորդ եզրափիչում պարտություն կրեց։
Ռազմիկ Եփրեմյանը որակավորման փուլում 7:12 հաշվով պարտվեց Ասխաբ Խաջիեւին, որը 1/8 եզրափակիչում պարտություն կրեց։
Գագիկ Ղազարյանն ու Ռազմիկ Եփրեմյանը դուրս են մնացել բրոնզե մեդալների համար հնարավոր պայքարից։



