Լաստնավը Լարսի ճանապարհին այլընտրանք է, բայց հիմա չի աշխատում. Ինչո՞ւ անիմաստ փող ծախսենք. Գեւորգ Պապոյան
Առեւտրաշրջանառությունը մեծանում է եւ պետք է ենթակառուցվածքները եւ հայ-վրացական սահմանին, եւ վրաց-ռուսական սահմանին շարունակաբար մեծանան: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով սահմանին բեռնատարների կուտակումներին:
Հարցին, Հայաստանը Լարսի ճանապարհին այլընտրանք ունի, թե ոչ, նա պատասխանեց. «Լարսին իհարկե այլընտրանք կա: Լաստանավը Լարսին այլընտրանքի տարբերակ է: Հիմա այն չի աշխատում, որովհետեւ պետք չի: Ինչո՞ւ աշխատի, անիմաստ փող ծախսենք: Եթե ուզենանք եւ կարիք լինի, նորից կգործարկենք: Եթե պետք լինի, նոր պայմանագիր կկնքենք, կվարձակալենք եւ կշահագործենք:
Այն ժամանակ դա օգտավետ էր, կառավարությունը աջակցեց տնտեսվարողներին եւ այդ հնարավորությունը տվեց, հետո դարձավ ոչ նպատակահարմար, որովհետեւ Լարսի թողունակությունը ավելացավ»: