կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 63-րդ տեղում է

Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 63-րդ տեղում է

Կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի մակարդակի հետազոտության Transparency International կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման ինդեքս-2024» զեկույցը, որում ուսումնասիրված է հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումը աշխարհի 180 երկրում և տարածքում:

Զեկույցի համաձայն՝ Կոռուպցիայի ընկալման ամենացածր վարկանիշ ունեցող երկրների եռյակում են Դանիան 100-ից 90 միավորով, Ֆինլանդիան՝ 88 և Սինգապուրը՝ 84 միավորով:

Հայաստանը 47 միավորով զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 47 միավորով զբաղեցրել է 62-րդ տեղը:

Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է. 53 միավորով՝ 53-րդ տեղում է: Թուրքիան՝ 107-ն է (34 միավոր), Իրանը՝ 151-ը (23), Ադրբեջանը և Ռուսաստանը կիսում են 154-րդ տեղը (22-ական միավոր):

«Կոռուպցիայի ընկալման ինդեքսն» արտացոլում է փորձագետների և գործարարների կողմից Կոռուպցիայի ընկալման մակարդակի գնահատականը՝ ըստ հարյուր բալանոց սանդղակի: Որքան բարձր է ինդեքսը, այնքան ցածր է ընկալումը և, համապատասխանաբար, վարկանիշը երկրների շարքում։

  • Կիսվել: