հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Կես գին. FLYONE և FLYONE ARMENIA-ընկերությունները հայտարարում են Blue Weekend-ի մասին

Կես գին. FLYONE և FLYONE ARMENIA-ընկերությունները հայտարարում են Blue Weekend-ի մասին

FLYONE և FLYONE ARMENIA-ընկերությունները համաշխարհային Սև ուրբաթի կապակցությամբ հայտարարում են Blue Weekend-ի մասին: Այս հանգստյան օրերին ավիաընկերությունների տոմսերի առանց այն էլ մատչելի գները երկու անգամ ավելի ցածր կլինեն։

Միայն 2021 թ․ նոյեմբերի 26-28-ը դուք կկարողանաք ձեռք բերել ավիատոմսեր՝ ցանկացած ուղղությամբ վճարելով դրանց արժեքի միայն կեսը։

Ակցիան գործում է Երևանից և դեպի Երևան, ինչպես նաև Քիշնևից և դեպի Քիշինև և FLYONE-ի և FLYONE ARMENIA-ի կողմից իրականացվող բոլոր չվերթերի համար։

Ակցիան հնարավորություն է տալիս ճանապարհորդության համար ժամկետը սահմանել մինչև 2022 թ․ մարտի 26-ը՝ տեղերի առկայության դեպքում։

Այցելե՛ք www.flyone.am կայքը և ընտրեք Ձեր և Ձեր մերձավորների համար լավագույն ուղղությունները։

Այժմ դուք հնարավորություն ունեք տեսնելու նոր վայրեր, բացահայտելու քաղաքներն իրենց ձմեռային ու գարնանային շքեղությամբ։

Ակցիայի պայմանները.

• Ուղղություններ. FLYONE բոլոր ուղղությունները,

• Անցկացման ժամկետները. 26-28 նոյեմբեր 2021թ.,

• Ճամփորդության ժամանակահատվածը. 26 նոյեմբեր 2021- 26 մարտ 2022 թթ.,

• Զեղչը գործում է միայն տոմսի գնի համար,

• Լրացուցիչ ծառայություններն ու ադմինիստրատիվ ծախսերը ներառված չեն ակցիայի շրջանակներում,

• Զեղչը տարածվում է միայն այն ամրագրումների վրա, որոնք կատարվել են www.flyone.eu կայքի միջոցով,

• Այս զեղչը կարելի է ստանալ միայն նոյեմբերի 26-28-ը: Տեղերի քանակը սահմանափակ է։

  • Կիսվել: