երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Կառավարությունը դասական աճուրդով կօտարի Ճոճկան գյուղում ունեցած իր անշարժ գույքը

Կառավարությունը դասական աճուրդով կօտարի Ճոճկան գյուղում ունեցած իր անշարժ գույքը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Լոռու մարզի Ճոճկան գյուղի 1 ուղեկալ հասցեում գտնվող 1109․5 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրա զբաղեցրած 4 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի դասական աճուրդով:

 

Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել  է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 68 մլն 933 հազար դրամ։

Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 48 817 491ՀՀ դրամ է:

  • Կիսվել: