երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իշխանությունները 50 մլն եվրո են հատկացնում Սյունիքի մարզի զարգացմանը. քննարկում խորհրդարանում

Իշխանությունները 50 մլն եվրո են հատկացնում Սյունիքի մարզի զարգացմանը. քննարկում խորհրդարանում

Հայաստանը և Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 50 մլն եվրոյի համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում՝ համապատասխան նախագծի վավերացման հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

«Փաստաթուղթն ստացել է «Հայաստան՝ Սյունիքի կայուն զարգացման ծրագիր» անվանումը»,- հայտնել է պաշտոնյան։ Վարկի ծավալը կազմել է 50 մլն եվրո։ Միջոցները, ըստ նախագծի, ուղղվելու են տարածաշրջանի «ենթակառուցվածքների զարգացմանը», ինչպես նաև առողջապահության և կրթության համակարգերին։

Ծրագրի հիմնական նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղից և նրանց ընդունող համայնքներից բռնի տեղահանվածների կարիքների բավարարումն է։

  • Կիսվել: