շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Իրանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 6,5 տոկոսով, սա ամենևին սահմանը չէ. Արարատ Միրզոյան

Իրանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 6,5 տոկոսով, սա ամենևին սահմանը չէ. Արարատ Միրզոյան

Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր շատ ակտիվ երկխոսությունը և սերտ համագործակցությունը շարունակվել է 2024-ին: Այս մասին, այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Շատ հետաքրքիր փաստ, 2023 թվականի համեմատ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ շուրջ 737.5 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք գումար, սա 6.5%-ի աճ է: Սա ամենևին սահմանը չէ, շեմը չէ: Նպատակ է դրված և ղեկավարների կողմից համապատասխան գերատեսչությունների առջև խնդիր է դրված շարունակել էականորեն ավելացնել այս թիվը»,-ասաց նա:

  • Կիսվել: