կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ինձ համար հանրապետությունում կան մղձավանջ շինհրապարակներ. չեմ ասի՝ որտեղ. Փաշինյան

Ինձ համար հանրապետությունում կան մղձավանջ շինհրապարակներ. չեմ ասի՝ որտեղ. Փաշինյան

 Ինձ համար Հանրապետությունում կան դպրոցների մղձավանջ շինհրապարակներ, չեմ ասի որտեղ,երբ որ թվերը նայենք կտեսնենք: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հսկայական դպրոցներ կան որոնց շինարարաության տեմպերն իրենց զարմացում է։

«Այսինքը կան ընկերություններ, որոնք  աճել են, որոնք կարողանում են 1.5-2 տարում, ընդ որում ծավալով ահագին մեծ դպրոցներ համապատասխան որակով շահագործման հանձնել։ Բայց կան փոքր շինարարություն իրականացնող ընկերություններ, որոնց մոտ շինարարություններ ունենք, որ 4 տարի է տևում։ Մոդուլային դպրոցի շինարարություն ունենք, որ 4 տարի է տևում»,-խոստովանեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց որ թվում է, թե լուծումները պարզ են, բայց պարզ չեն, քանի որ մի քանի բանաձևեր փորձարկել են և իրադրության կառավարման նոր հմտություններ ձեռք են բերում։

  • Կիսվել: