Ինչո՞ւ ՀԷՑ–ը չի հասցրել վերացնել «Երևանի ՀԷԿ-1»-ի հրդեհի հետևանքները. Բաղրամյանի պատասխանը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ն չի հասցրել մինչև օգոստոսի 10-ը վերացնել «Երևանի ՀԷԿ-1»-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքները, քանի որ Վերին Լարսում արգելափակվել են անհրաժեշտ սարքավորումներով բեռնատարները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Բեռնատարներն արդեն Հայաստանում են, և աշխատանքներն ակտիվորեն ընթանում են այդ ուղղությամբ։ Ընկերությունը վստահեցնում է, որ շուտով կավարտվի հրդեհի հետևանքների վերացումը, իսկ Կենտրոնում և Արաբկիրում հաճախակի դարձած հոսանքազրկումները կդադարեն»,- ասաց Բաղրամյանը։