երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Իմ բացումից հետո մանկապարտեզը չի աշխատում, ձեր բացումից հետո հույս ունեմ՝ աշխատում է». Փաշինյանը՝ ՏԿԵ նախարարին

«Իմ բացումից հետո մանկապարտեզը չի աշխատում, ձեր բացումից հետո հույս ունեմ՝ աշխատում է». Փաշինյանը՝ ՏԿԵ նախարարին

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց բոլոր այն կրթական ու կարզական օբյեկտների ցանկը, որտեղ հիմնանորոգման կամ կառուցման աշխտանքներ են իրականացվում:

Երբ հերթը հասավ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի բացմանը, նա հետաքրքրվեց, թե արդյոք այն հիմա աշխատում է:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ երկու ամիս առաջ են բացումն արել:

Փաշինյանն ծիծաղելով արձագանքեց. «Ես տեսա, որ բացումն արել եք: Իմ բացումից հետո չի աշխատում, ձեր բացումից հետո հույս ունեմ՝ աշխատում է»:

Նախարարը նկատեց, որ վարչապետի այցի ժամանակ բացում չեն արել:

  • Կիսվել: